Մի քանի պաշտոններ ստացած նախարարամերձ բժիշկներ և մի քանի հաճո չինովնիկներ, որ երեկ ինչ-ինչ արտահայտություններ են իրենց թույլ տվել, ուզում եմ՝ միշտ հիշեն, որ մի օր դիմացս են կանգնելու, և էնպես չլինի, որ իրենց «նախարարի» պես փախնեն հնարավորինս հեռու: 

Ինչ վերաբերում է «մի նախարարին», ուրեմն՝ լավ լսեք, պարոն դեռևս «նախարար»: Այդ գումարները, որ Դուք նշում եք, որ ավելացվել են ոլորտին, իհարկե, շատ լավ է, բայց դա կառավարության ձեռքբերումն է՝ մեր հարկերի շնորհիվ, կառավարության, ոչ թե անձամբ Ձեր: Կառավարությունը գումարն ուղղել է առողջապահությանը, և Դուք ուղղակի պարտավոր էիք այն ճիշտ բաշխել, ինչը չեք արել, և դա դեռ կապացուցենք։

Իմիջիայլոց, ձեր ձեռքբերումների մեջ, որ առանց ամաչելու նշում եք, որ Հայաստանում առաջին անգամ երեխային արվել է ցողունային բջիջների փոխպատվաստում, Դուք այնքան դրա հետ կապ ունեք, ինչքան երեկվա Ձեր փախուստի հետ Ֆորեսթ Գամփը։ Իսկ թվերն ու մնացած հարցերը՝ հաջորդիվ:
#run_Forest_run

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել