Pastinfo.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում տեղի է ունեցել տխուր իրադարձություն Հարի Փոթերի բոլոր երկրպագուների համար: Այնտեղ Սբ Էդվարդի կաթոլիկ դպրոցի հովիվ Դան Ռիհիլը հայտարարել է, որ հանրահայտ հրաշագործի մասին գրքերը չափազանց վտանգավոր են, և նույնիսկ բերել է, իր կարծիքով, որոշ ծանրակշիռ ապացույցներ: Դրանում նրան աջակցել են Իտալիայից և նահանգներից էկզորցիստները: Այս մասին  գրում է The New York Post- ը:

«Գրքերում մոգությունը ցուցադրվում է և՛ բարի, և՛ չար, բայց դա այդպես չէ: Շատ խորամանկ խաբեություն է: Գրքերում կախարդանքներն ու անեծքները  իրական անեծքներ և կախարդություններ են: Եվ մարդը, կարդալով դրանք, չար ոգիներին գրավում է դեպի իրեն»:

Այսպիսի բովանդակությամբ նամակներ քահանան ուղարկել է ծնողներին՝ բացատրելով, որ հենց այդ պատճառով է, որ Ռոուլինգի գրքերը հանվում են դպրոցի գրադարաններից: Մեկնաբանելով իրավիճակը՝ Ռեբեկա Համելը, որը պատասխանատու է Նեշվիլի բոլոր կաթոլիկ դպրոցների համար, բացատրել է, որ Հովիվ Ռիհիլը շատ հարգված է, ըստ այդմ էլ իրավասու է որևէ բան իր դպրոցում արգելել: Այնուամենայնիվ, դա չի տարածվում քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել