ԱՄՆ Նեշվիլ քաղաքում կաթոլիկ եկեղեցին իր գրադարանից առգրավել է կախարդ Հարի Փոթերի մասին գրքերը, հաղորդում է The Guardian-ը։

Նշվում է, որ Ջոան Ռոուլինգի հեղինակած գրքերը հեռացրել են այն պատճառով, որ դրանցում շատ է խոսվում անեծքների և «չար ոգիներ» կանչելու մասին։

Եկեղեցու պաստորը աշակերտների ծնողներին տեղեկացրել է, որ գրքերը հեռացնել խորհուրդ են տվել էկզորցիստները։ Նրանց խոսքով՝ գործերում առկա է չար և բարի մոգություն, ինչը մտացածին է և հակասում է կաթոլիկ եկեղեցու ուսմունքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել