Armsport.am-ը գրում է.

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը մեկնաբանել է Բելգիայի Գրան Պրիի արդյունքը: Հոլանդացու համար մրցարշավն անհաջող է դասավորվել, արդեն մեկնարկի ժամանակ նա բախվել է «Ալֆա Ռոմեոյի» արշավորդ Կիմի Ռայկոնենին։ Բացի այդ, մարզիկը դանդաղ է մեկնարկել, ինչի պատճառով կորցրել է մի քանի դիրք։

«Մենք ունենք մեկնարկի որոշակի ընթացակարգ, որը պետք է կատարել առավելագույնս հստակ։ Ես դա անում եմ արդեն չորս տարի «Ռեդ Բուլում»։ Բայց այս մրցաշրջանում մենք խնդիրներ ունենք։ Կան որոշակի տարբերություններ շարժիչների մեջ:

Հետևաբար, միշտ առեղծված է, ամեն ինչ նորմալ է, թե ոչ: Այս տարի մի քանի անգամ խնդիրներ են եղել, մենք հասկանում ենք, որ պետք է աշխատել դրա վրա», -  Ֆերստապենի խոսքը մեջբերում է մարզիկի կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել