«Հրապարակը» զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ: 

Ներկայացնում ենք հատված: 

-Պարոն Տարասով, Ռուսաստա­նում հետևո՞ւմ են Ամուլսարի դեպքերին:

-Նայում ենք այս իրավիճա­կին զգուշությամբ, զարմանքով և տագնապով: Իհարկե, սա Հայաստա­նի ներքին գործն է, ռուսական շահեր չկան: Պարզապես այս պատմությունը կարող է հանգեցնել Հայաստա­նում ներքին ապակայունացման: Պատահական չէ, կարդում ենք ձեր մամուլը, այդտեղ արդեն բարձրաձայնվում է արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկա­ցումը: Հետո կարդում ենք, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, հնարավոր է՝ իշխանության փոփոխություն, և Փաշինյանը կարող է կորցնել վարչապետի աթոռը: Մենք չունենք տպավո­րություն, որ նա պատրաստ է իրավի­ճակի նման զարգացմանը, և թվում է, որ կարող է «ձգել գայկաները», և իրավիճակը կսրվի: Իսկ, ընդհանուր առմամբ, այս ապակայունացման իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ:

-Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալության հրապարակած հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի ոսկին Փաշինյանին կստիպի հեռա­նալ, հիմա էլ գրվում է, որ Փաշինյանին ծանր ընտրություն և որոշում են սպասվում: Մյուս կողմից՝ նշվում է, թե Հայաստանին չի հաջողվի զարգացնել զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը, քանի որ դրանք անհամադրելի են: Ռուսներին դուր չի գա, Եթե Ամուլսարը դառնա հանք:

-Ձեզ խորհուրդ կտամ նայել, թե ինչ պարբերական է նման հոդվածներ հրապարակում: Այսպես կոչված՝ «ոչ համակարգային լրատվամիջոցներ», որտեղ քաղաքագետներն ասում են այն, ինչ իրենց թվում է: Այնպես որ, սա Մոսկվան չի ասում...

-«Ռեգնում»-ին այդպիսին չես կոչի, ավելին՝ ունի կրեմլյան շրջա­նակներին մոտ կանգնած լրատվա­միջոցի համարում:

-Այո, այո, այսպես ասեմ՝ մենք ավելի մոտ ենք կանգնած որոշումնե­րի ընդունման կենտրոնին... ինչ կա­րող ենք ասել անկեղծորեն, դա այն է, որ սա Հայաստանի ներքին գործն է: Եվ երկրորդ. Նիկոլ Փաշինյանի քայլե­րը, իհարկե, զգուշավորություն են առաջացնում: Մասնավորապես իր՝ Արցախի հարցով խիստ իրարամերժ հայտարարությունները, արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող հայտարարությունները, որոնցից հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանը նրա համար գործընկեր չէ՞: Արդյոք չի ուզում Ռուսաստանի թիկունքում էլի ինչ-որ մեկի հետ խաղալ: Կամ՝ երբ խոսում է, որ սփյուռքը պետք է աշխա­տի Հայաստանի համար, որովհետև ինչ է սփյուռքը, սփյուռքը Ռուսաստա­նում 1.5-2 միլիոն հայերն են, նրանք հո այստեղ հայկական անձնագրերով չեն ման գալիս, այլ՝ ռուսաստանյան: Եվ մենք էլ նրանց ընդունում ենք որպես լիարժեք համաքաղաքացի­ներ, որոնք մեր նման պաշտպանում են Ռուսաստանը: Եվ երբ նրանց կոչ է արվում ցուցաբերել երկակի լոյա­լություն Հայաստանի ու Ռուսաստա­նի հանդեպ, սա նույնպես ոչ լավ տրամադրություններ է ստեղծում:

Եվ երկրորդ հարցն այն է, որ Փաշինյանի օրոք Հայաստանը բոլորո­վին այն չէ, որը Սարգսյանի օրոք էր: Սարգսյանի օրոք Հայաստանն ավելի դրական էր:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել