Panorama.am-ը գրում է.

Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Պնդում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի:

Կառավարությունը չի կատարում նույնիսկ բյուջեով նախատեսված ծախսերը, երբ երկրում կուտակված խնդիրները ուղղակի սահման չունեն և զարմանալի է, որ մենք ոչ միայն լրացուցիչ փողի կարիք չունենք, դեռ մի բան էլ՝ եղած փողը չգիտենք ինչի վրա ծախսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել