Օգոստոսի 29-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Այրվում է 5 հա բուսածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել