Օգոստոսի 28-ին, ժամը 06:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ:
Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:
Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 4 մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, Հայանտառ ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 18 աշխատակից, ՊՆ N զորամասից 15 զիծառայող և 5 քաղաքացի:
Ժամը 21:41-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:



