Երեկ օրվա ընթացքում ստեղ-ընդեղ կցկտուր ինֆոներ էին երևում Ֆրանսիայում տեղի ունեցող «մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասին: «Մեծ յոթնյակը» չակերտներով եմ գրել` ոչ թե այն պատճառով, որ դա անվանում է, այլ քանի որ էդ յոթնյակն արդեն վաղուց հեչ էլ մեծ չէ: Չինաստանը նոմինալ ՀՆԱ-ով երկրորդն է աշխարհում, շուտով կլինի առաջինը, իսկ, գնողունակությամբ հաշվարկված ՀՆԱ-ով, արդեն առաջինն է: Չինաստանը առաջինն է արտադրողականությամբ, գիտահետազոտական բյուջեով և բազմաթիվ այլ ոլորտներում, բայց «մեծ յոթնյակում» չկա: Չկա այնտեղ նաև` իրական յոթնյակի մեջ գտնվող Հնդկաստանը:

Էդ գագաթնաժողովի մասնակիցները ինձ հիշեցնում են էն սովետական ցեխավիկներին, ովքեր մինչ օրս չեն համակերպվում էն մտքի հետ, որ իրենք նախ ոչ թե գործարար էին, այլ շարքային թալանչի ու որ վաղուց արդեն էլ միլիոնատեր չեն համարվում: Եթե մեր ցեխավիկները, սովետական գործարանների պահեստները թալանելով, իրանց արևին արտադրություն էին դնում ու միլիոններ դիզում` էս յոթնյակի էլիտաներն էլ հարյուրամյակներով նույն Չինաստանն ու Հնդկաստանն էին թալանում ու հարստություն դիզում: Ու, ինչպես և մեր ցեխավիկները, էդ յոթնյակի անդամները արդեն քսան տարի է, ինչ ակտուալ չեն, որտև իրենց թալանածը իրական արժեքների մեջ ներդնելու, ապագայի մասին մտածելու փոխարեն ափռ-ցփռ ծախսել են, ստեղծել են անպիտան ինքնաքայքայվող հասարակություններ ու ժառանգորդներ, որոնք թոշակ ստանալուց բացի, այլ բանի պիտանի չեն:

Նենց հետաքրքիր ա տեսնել, ասենք, Սի Ձին Պինի դեմքի արտահայտությունը, երբ նրան փոխանցում են, որ Մակրոնը գագաթնաժողովում ասել է, որ Կապիտալիզմը սնանկանում է: Վերջին քսան տարում մի հատ նորմալ նախագահ չունեցած Ֆրանսիան իրա արևին օրակարգ ա ուզում ձևավորի: Էն ֆրանսիան, որը Լյուդովիկոսից ու Նապոլեոնից հետո բան չի տվել աշխարհին ու մինչև հիմա պապական պալատների հաշվին տուրիստ են ման տալիս ու ապրում:

Կամ ասենք պատկերացնում եք սեփական հրթիռով սեփական արբանյակը տիեզերք ուղարկող Այաթոլլա Խամենեիի դեմքը, երբ նույն Մակրոնն ասում է, որ Իրանը չպիտի միջուկային զենք ունենա: Եթե Խամենեին ասեր, որ Ֆրանսիան պիտի այսուհետ Մարսել քաղաք չունենա, դա շատ ավելի իրատեսական կլիներ, քան Մակրոնի` իրականությունից կտրված ճառը... Կանադայի էն պրիդուրոկ Տրյոդոն էլ ծափ էր տալիս, մոռանալով, որ իրենց վաղուց գերազանցել է նույնիսկ Բրազիլիան ու ուրվորայա կգերազանցի Ռուսաստանը: Մենակ Նիկոլն էր ըտեղ պակասում: Ամենուր զուտ բուտաֆորիա ու դեկորացիա և ոչ մի բովանդակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել