ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի տեսլականը: ՀՀ արդարադատության նախարարությունն այս գործընթացն առավել ներառական և համընդգրկուն դարձնելու նպատակով նախատեսում է սերտ համագործակցություն իրականացնել բոլոր շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս նպատակով ևս մեկ անգամ առաջարկում ենք մինչև սեպտեմբերի 15-ը [email protected]էլեկտրոնային հասցեին ուղարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ կից ներկայացված ձևաչափին (pdf) համապատասխան:

Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստացված առաջարկությունների վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ: Նախատեսվում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր:

ՀՀ արդարադատության նախարարությունը, բարձր գնահատելով հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում, ակնկալում է գործընկեր կառույցների հետ արդյունավետ և բազմակողմանի համագործակցություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել