Ուորդենը, որը կնոջից ամուսնալուծության գործընթացի մեջ է, բողոք է ներկայացրել Ամերիկյան առևտրի դաշնային հանձնաժողովին: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ իր բանկային հաշվից միջոցներ չեն պակասել:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից հայտնել են, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն և հրաժարվել են մեկնաբանել աշխատակիցների անձնական կյանքին վերաբերող թեմաները:
ՄաքՔլեյնի փաստաբանն իր հերթին հայտնել է New York Times պարբերականին, որ իր հաճախորդը «պարզապես ստուգել է հաշվեկշիռը՝ ցանկանալով համոզվել, որ ընտանիքի ֆինանսական միջոցները տեղում են»:
Հայտնի է, որ ՄաքՔլեյնը Միջազգային տիեզերական կայանում 7 ամիս է անցկացրել և Երկիր է վերադարձել այս տարվա հունիսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել