Հիշում ենք, չէ՞, որ 2018ի ապրիլին, հեղափոխական իրավիճակի պատճառով, ՀՀԿ-ի կազմը մի քանի ժամով Ծաղկաձոր գնաց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու: Ընտրեցին, բայց շատ կարճատև եղավ այդ ՛՛թագադրությունը՛՛: Պետական որոշումների համար այդ օրվա Ծաղկաձորյան հավաքը ինձ մոտ թողնում է ՛՛ինքնավտարանդի կառավարության՛՛ զգացողություն; Հույս ունեմ, որ առկա իշխանությունը նույն ճանապարհով չի գնում, մեր հասարակութունից ՛՛ինքնավտարանդի՛՛ չի ուզում դառնալ: Ծաղկաձորը, այո, մոտիկ է, Հայաստանում ամեն տեղն է մոտիկ, բայց հիմա արդեն տպավորություն է, որ Ծաղկաձոր գնում են իրավացի աղմուկից փախչելու համար: Հետո այնպես չլինի, որ հանրայնանա ՛՛Ծաղկաձորյան որոշում՛՛ ֆորմուլան: Կառավարության և օրենսդիր իշխանության դերը աղմուկից փախչելը չէ, իրավացի աղմուկ չհրահրելն է, իսկ որոշումների համար ամենամոտիկ և բնական վայրը ՀՀ Կառավարության և ԱԺ շենքերն են:
Կից նյութն՝ այստեղ