Մի անգամ գայլը մի ջահել գառ է բռնում և ուզում է խժռել նրան: Գառնուկը ընկնում է նրա ոտքերն ու ասում.
- Խնդրում եմ քեզ, գայլ, մինչև ինձ ուտելը նվագիր շեփորի վրա, քանի որ ես իմ պապերից լսել եմ, որ ձեր ցեղը հմուտ շեփորահար է:
Հպարտանում է գայլը և շեփորը վերցնելով` սկսում է ինչքան ուժ ունի փչել այն: Այդ ձայնը լսում են մոտակա գյուղի շները, հարձակվում են գայլի վրա: Մի կերպ կաշին ազատելով շներից` գայլը բարձրանում է ժայռի վրա և ինքն իրեն ասում.
-Տեղն է ի՛նձ` հիմարիս, որ շները հարձակվեցին վրաս և կորցրեցի որսս, չէ՞ որ ես գիտեի, որ իմ գործը մսագործությունն է, ոչ թե շեփոր փչելը, և ես որդին եմ մսագործի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել