Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը այժմ իր հանգիստն է վայելում Իտալիայում: Նա լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը: 

Աշխարհը գեղեցիկ է մարդկանցով, նրանք են լցնում ու տաքացնում մեր սիրտը, նրանք նստում են խորը մեր գիտակցության մեջ ու ներազդում նույնիսկ մեր ընտրության վրա... գեղեցիկի ընկալումը օդից չի գալիս, դա էլ աշխատանք է, ինչպես որ հարաբերության կառուցումը, ընկերությունը կամ խմբակային գործունեությունը... Իմ կյանքում ամենասիրուն երևույթը ինձ հանդիպած մարդիկ են. բացառիկ, հիացնող, անկրկնելի: Նոր ժամանակներում դժվար են ասում Շնորհակալություն, բայց ես չեմ կարող չասել))) շնորհակալ եմ ԲՈԼՈՐ այն մարդկանց, որոնք դարձել են բանալի` հետաքրքիր պահերի, կյանքի յուրօրինակ դատողությունների ու գեղեցիկի ընկալման զարգացման համար))Նրանք իմ Տիեզերքի վառ աստղերն են .....Աշխարհում սիրուն տեղերը շատ են, բայց որոշները դրոշմվում են մեր հիշողության մեջ ու մեր սրտում առհավետ..


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել