Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել է հավանական պատճառը, որի հետևանքով զոհվել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի աջակից Արյոն Կամպհյոյսը, որը նաև կիբերանվտանգության գծով մասնագետ էր։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2018-ի օգոստոսի 20-ին։ Իրավապահները հանգել են եզրակացության, որ Կամպհյոյսը զոհվել է Սկերստադի ֆյորդում լողալիս։ Նրա մարմինը դեռ չի հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել