Ոստիկանության հաղորդագրության մեջ բառ անգամ չկա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին, թեպետ հատուկ ջանացել են այնպես գրել, որ տեղ թողնեն հաջորդ օղակների համար: Պատվիրատուները այնքան են շտապել, որ չեն հասկացել, որ քրեական գործը հարուցվում է փաստի առնչությամբ, ոչ թե անձի և հաղորդագրությունը հանել են իրենց ենթակա մամուլի էջեր՝ տարածելով Հրայր Թովմասյանի նկարով: Հետո էլ շատ արագ իրենց ճղճղան վարձկանների միջոցով սոցցանցերում հարց են բարձրացնում. «ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին գործ քննել, երբ ՍԴ նախագահի վրա քրեական գործ է հարուցված»: Հիմա հավաստի տեղեկատվությունը (ոստիկանության հաղորդագրությունը վկա). այդ գործում չկա ո’չ այն ժամանակվա նախարարի, ո’չ փոխնախարարների, ո’չ անգամ աշխատակազմի ղեկավարի հետ կապ, այլ կապ կա ավելի ցածր օղակի ինչ-որ պաշտոնյայի հետ:

Այս հերթական քարոզչական փուչիկը միայն մեղսակիցների ուղեղներում է և շատ արագ պայթելու է` հերթական անգամ անհարմար դրության մեջ դնելով ապագա ամբաստանյալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել