Երեկ կառավարությունը որոշում կայացրեց 9 ամսում 33 միլիոն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

Սորոսական կազմակերպությունները իբր քիչ գրանտներ են ստանում, հիմա էլ կառավարությունն է փորձում պետբյուջեի սուղ միջոցներից նրանց ավելի հարստացնել։ Որ ասեինք ինչ-որ լուրջ, կենսական նշանակություն ունեցող խնդրի կամ գիտական ծրագրի համար գումար հատկացրեք, կառավարությունից մատնացույց կանեին բյուջեի սուղ միջոցները, սակայն էս աղքատ երկում ամեն ինչ կարելի է սորոսականների համար։

Վարչապետը փոխանակ փորձի թուլացնել սորոսական կազմակերպությունների ազդեցությունը, էլ ավելի է հզորացնում նրանց՝ չհասկանալով, որ պետք եղած ժամանակ թիկունքից անսպասելի հարվածներ կստանա երկրի կառավարման լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած սորոսական կենտրոններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել