«Կնքահայրը» ֆիլմում իր դերակատարմամբ հայտնի դերասան Ջանի Ռուսոն հայտարարել է, որ 15 տարեկանում Մերիլին Մոնրոյի հետ կորցրել է կուսությունը՝ տեղեկացնում է The New York Post-ը։
Ռուսոն այդ մասին պատմել է սեփական կենսագրականում, որը ստացել է «Հոլիվուդյան կնքահայր․ իմ կյանքը մաֆիայի և կինոյի մեջ» անվանումը։
Դերասանը նշել է, որ ծանոթացել է Մերիլինի հետ վերջինիս հյուրանոցի համարում։ Մոնրոն նրա առջև է հայտնվել սպիտակ սրբիչով և ձեռքին շամպայնով լի բաժակով։
Նրա խոսքով՝ իր հետ հանդիպման ժամանակ միանգամից գցել է սրբիչը իր վրայից։ Անսպասելիությունից նա փակել է աչքերը։ «Իմ սիրտը պատրաստ էր դուրս գալ իր տեղից։ Ես հիմարի պես փակեցի աչքերս, իսկ դա նրան ծիծաղեցրեց»,- նշում է Ռուսոն։
Ռուսոն հավելել է, որ Մերիլին Մոնրոյի հետ ողջ հանգստյան օրերը անցկացրել է անկողնում։ Իսկ երկուշաբթի ինքը վերադարձել է աշխատանքի։ Դրանից հետո, իբրև, նրանց սիրավեպը շարունակվել է։