Հոլիվուդյան դերասանուհի և հնդկական ծագմամբ մոդել Պրիանկա Չոպրան կմասնակցի Ռոբերտ Ռոդրիգեսի «Մենք կարող ենք հերոս լինել» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին հայտնում է Deadline-ը:
Ինչպես նշվում է, «Սերը ամպերից վեր» կինոնկարի աստղը կխաղա ֆիլմում գլխավոր դերերից մեկը, որի սյուժեի սուպերհերոս երեխաները կփրկեն աշխարհը այլմոլորակայինների ներխուժումից:
Հայտնի է, որ ֆիլմը ներկայում գտնվում է մշակման փուլում և թողարկվելու է ամերիկյան Netflix հարթակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել