«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 35-րդ կետի համաձայն՝ օրենքի նախագծի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին և գլխադասային հանձնաժողով է ներկայացվում նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում: Նույն որոշման 37-րդ կետի համաձայն՝ Աշխատակազմն իր եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գլխադասային հանձնաժողով և տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
Այս պահին կարող եմ նշել երկու օրինագծեր (««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»՝ Խ-234-22.07.2019-ՊԻ-011/0 և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»՝ Պ-244-31.07.2019-ՊԱ-011/0), որոնց դեպքում այդ ժամկետները խախտվել են. առաջին դեպքում եզրակացությունը տրվել է 4 օրվա ուշացմամբ, իսկ երկրորդ դեպքում վերջնաժամկետից անցել է 1 օր, եզրակացությունը դեռ չի տրվել (լուսանկարը և հղումները՝ մեկնաբանություններում): 
Այսպիսի թերություններն, անշուշտ, իրենց հմուտ կառավարիչներ երևակայողների՝ պետական կառավարման մեջ կառավարչական իմպոտենցիայով տառապելու հետևանք են: Ցավում եմ, որ արդյունքում Աշխատակազմի իրավաբանական ստորաբաժանումը, որտեղ կյանքիս շատ կարևոր 5 տարիներն եմ դրել, կառուցվածքային տխրահռչակ փոփոխությունների արդյունքում միանալով այլ վարչության, հայտնվել է այնպիսի աղետալի վիճակում, որ օգոստոսի նման «հանգիստ» ամսվա ընթացքում «ժամկետ է վառում»: Ու սա դեռ սկիզբն է:
Էս ու՞մ կառավարմանն ու ղեկավարմանն եք հանձնել խորհրդարանական պետության խորհրդարանի աշխատակազմը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել