Ամուլսարի թեման շատ քննարկվեց։ Տեղի տալով հանրության կողմից առկա ճնշմանը՝ վարչապետը ստիպված եղավ հետքայլ անել՝ հանձնարարելով նորից ուսումնասիրություն կատարել։

Հասարակության մեծամասնությունը չի համոզվում այն բանում, որ հանքն անվտանգ է։ Դա կապված է նաև նրա հետ, որ հանրության հետ համապատասխան աշխատանք չի տարվել, ժամանակի ընթացքում մարդկանց տվյալներ չեն ներկայացրել, թե էսքան ներդրումներ կունենաք, էսքան վնասներ կամ էլ էսքան ներդրումներ ունենալով կարանք շրջակա միջավայրի վնասները չեզոքացնենք և այլն։

Հիմա էլ դեմ և կողմ արտահայտվողները ինչ-որ եթերային հիմնավորումներ են բերում, սակայն անհասկանալի է, թե ինչ ազդեցություն է գրանցվելու շրջակա միջավայրի վրա։ Ամուլսարի հարցով էլ Տիգրան Ավինյանն է պատասխանատու եղել, սակայն ինչպես երևում է, էսքան ժամանակ պոստին քնած է եղել։ Եվ այս համատեքստում պատահական չեն այն խոսակցությունները, թե Փաշինյանը թոշակի է ուղարկելու Ավինյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել