Forbes ամսագիրը կազմել է վերջին 12 ամիսների ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշը: Ցուցակը, որը հրապարակվել է պարբերականի կայքում, գլխավորել է Դուեյն Ջոնսոնը:

Շնորհիվ այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Ֆորսաժ. Հոբս և Շոու»-ը և «Երկնաքեր»-ը, ինչպես նաև «Ֆուտբոլիստները» սերիալի և Under Armour ապրանքանիշի հետ գովազդային պայմանագրի, Ջոնսոնը վաստակել է 89.4 միլիոն դոլար 2018-ի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Անցած տարի նրա եկամուտները կազմել են 119 միլիոն դոլար, և Forbes-ի վարկանիշում առաջատարի դիրքը նա զիջել է Ջորջ Քլունիին, ում հաջողվել է հաջողությամբ վաճառել իր տեկիլա արտադրող ընկերությունը: Քլունիին, սակայն, չի հաջողվել հայտնվել նոր ցուցակում: Վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Վրիժառուները» ֆրանշիզայի աստղեր Քրիս Հեմսվորթը (76.4 միլիոն դոլար) և Ռոբերտ Դաունի կրտսերը (66 միլիոն դոլար): Առաջին տասնյակում են նաև Աքշայ Կումարը, Ջեկի Չանը, Բրեդլի Կուպերը, Ադամ Սենդլերը, Քրիս Էվանսը, Փոլ Ռադը և Ուիլ Սմիթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել