Շատերը նեղ մասնագիտական, իրավաբանական գիտելիքներ չունեն, ուստի չեն հասկանում, թե ինչ խայտառակ հիմնավորումներով ու օրենքի ինչպիսի կոպտագույն խախտումներով է այս պահին կալանքի տակ պահվում նախագահ Քոչարյանը:

Սա արդեն քաղաքական հայացքների հարց չէ, սա զուտ սեփական երկրի օրենքերի վրա թքած ունենալու հարց է:

Պարզապես ազգային խայտառակությունն է, որ Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 65-ամյակը դիմավորում է բանտում՝ ապօրինի կալանքի տակ և ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Իհարկե, այս ամենը շուտով կհաղթահարվի, կանցնի, ու նախագահը նոր էջ կբացի մեր ժողովրդի պատմության մեջ, նոր դեր կստանձնի մեծ քաղաքականության մեջ, շատերը նորից կհիշեն, որ իրենք մանկուց Քոչարյանի համակիրն են եղել ու գրեթե չի մնա մարդ, ով կհիշի, որ այս օրերին անտարբեր է եղել:

Նիկո՞լը... Նիկոլի խայտառակվելու շարքը դեռ նոր է սկսվում, էս օրերի հայհոյանքների տարափը, որ նա ստանում է, դեռ բուն ալիքի նախաբանն է:

Այդ ամենը, սակայն, կանցնեն կգնան, բայց նա չի մարսելու, որ քաղբանտարկյալ նախագահ ենք ունեցել:
Արցախյան գոյամարտի հերոսներին արժևորելու գաղափարին դեմ դուրս եկած մարդը կմնա պատմության աղբամանի մեջ:
#ՄերԱրցախ
#ԱնկախԱրցախ28

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել