Բացատրեմ ինչու։ Եթե մենք իսկապես մեզ համարում ենք (այլ ոչ թե ինքներս մեզ հռչակում ենք) տաղադավոր ազգ, երկրորդ սիլիկոնային հովիտ, IT ոլորտի ու խոստումնալից սթարտափների երկիր, խնդալու ա 21-րդ դարում հույսը դնել հանքարդույանաբերության վրա։ Այն էլ հանքարդյունաբերության շղթայի ամենաստորին օղակը լինելու վրա հույս դնել՝ բանանային հանրապետության պես հումքնը հանել, վաճառել ավելի զարգացած երկրներին, որ իրանք վերամշակեն ու տասնապատիկ մեծ շահույթ ստանան։ Ամբողջ աշխարհը մտածումա, ոնց պահպանի մնացած բնությունը, մենք տարակուսում ենք՝ կարանք մի քիչ էլ քերենք մեր բնությունից ու պլստանք, թե՞ էս մի քիչը կարա ճակատագրական դառնա։ Կարծում եմ շատ լավ առիթա արատավոր շղթան կոտրելու ու 21-րդ դար մուտք գործելու համար։ 21-րդ դարն է վերջիվերջո
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.markarian/posts/10157378940287530
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել