- Մեզ ասել էին, որ դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:
-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:
-Կառավարությունից.».). Հիմա իմ կարծիքով պատկերը այսպիսինն է ըստ երևույթի Ավինյանի կողմից նույն ճնշումը եղել է նաև քննչական կոմիտեի վրա: Քննչական կոմիտեն էլ հո Արթուր չէր «ավանդույթի» համաձայն գործը այնպես է «կարել», որ դրական եզրակացություն տա և բավարարի «վերևների» կարիքները, բայց դե հնարավոր չի եղել ծածկել ողջ եղելությունը ու հիմա համապատասխան նյութը դուրս է եկել ջրի երես ու հանրության մեջ առաջացրել է ինչպես Նիկոլն է ասում դիսոնանս հանքի շահագործման հետ կապված փորձագիտական կազմակերպության տված 300 բացասական մեսիջների և քննչական կոմիտեի մի քանի տողանոց դրական եզրակացության միջև: Հիմա եթե Նիկոլը չի ուզում ավելի հեղինակազրկվել պետք է աշխատանքից ազատի Ավինյանին կամ վերջինս հրաժարական տա, քանի որ երեկ հարուցված քրեական գործի հետ իր անունը առնչվում է :(Մենք նման նախադեպ ունենք կապված Դավիթ Սանասարյանի հետ ):
Զգուշացնում եմ, որ «շտուրմով» Ամուլսարը վերցնելու պլանը խելագարության ժանրից է և հղի է պետության համար անկանխատեսելի հետևանքներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10219501816558517?notif_id=1566370986672259¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել