Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՏՏ համաշխարհային համաժողովը՝ «WCIT 2019»-ը, որին ամբողջ աշխարհից մասնակցելու են տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Սակայն որքան էլ զարմանալի է, Հայաստանի կողմից ջանքեր են գործադրվում, որ համաժողովն իր ներկայությամբ պատվի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը, պարզ է, առանց խոշոր գումար ծախսելու չի կարող լինել։

Իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում ՀՀ ներկայիս իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հանդիպել ԱՄՆ որևէ քիչ թե շատ բարձրաստճան պաշտոնյայի։ Եվ հիմա մեր կառավարությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ելքեր և հօգուտ հայաստանի համաձայնություններ կայացնելու փոխարեն՝ Հայաստան են հրավիրում Թրամփի քաղաքական հակառակորդ Օբամային։

Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞վ են մտածում ներկայիս մեր թավշյա իշխանությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել