Մի ողջ ազգ արդեն որերորդ օրն է քննարկում է Ամուլսարի հարցը։ Վարչապետն է իր էջով ստատուսների ու լայվերի կրակահերթեր անում, որպեսզի դույզն ինչ մեղմի նեգատիվ արձագանքը, հերքով իր պատգամավորներին է իմիջային զոհասեղանին մատաղ անում, անգամ գեներալ Սեյրանով կրկես կազմակերպեց, որ տուշոնկեքի թեման ասպարեզ նետի, որպեսզ գոնե մի ձև թեման շեղեն։
Իսկ ի՞նչ է անում այդ միջոցին Ավինյան Տիկոն, ով էս բոլոլայի գլխավոր պատասխաատուներից է։ Հեչ, դրած հեգնում է՝ Սևանից լուսանկարներ հրապարակելով․․․
Մի կողմից՝ էլի լավ է։ Եթե հավատանք օդից կախված խոսկցություններին, ապա Լիդիանի տված թոթոլիկ բոնուսով կարող էր Մալդիվյան կղզիներից էլ նկար գցել, ընդ որում՝ ամեն օր, ընդ որում՝ մի քանի տարի շարունակ։ Մյուս կողմից էլ վատ է, որովհետև եթե Լիդիանի փողերով է Սևանում կայֆեր անում, ապա քծիբ մեռնում է․․․
Ավինյան Տիկոյի ցինիզմը պետք է պատժվի, ընդ որում, զավեշտը նրանում է, որ նախ դա պետք է անի Նիկոլը՝ իր ռեյթինգը մի քանի տոկոսով էլ իջեցնելու համար, հետո արդեն պատկան մարմինները, եթե պարզվի, որ իր մտերիմների հետ կապակցված Էլարդին տրված 400․000 բուջետային դոլարները իրականում քամուն են տրվել։ Էլ չխոսեմ օդից կախված խոսակցությունների մասին, եթե դրանք հաստատվեն։ Այդ ժամանակ Ավինյան Տիկոն անգամ Սևանը մեկ էլ խոր ծերությունում կկարողանա տեսնել։