168.am-ը գրում է․

Զինված տղամարդը ավտոբուսի ուղեւորների է պատանդ վերցրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Այդ մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:

Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակվողը ռազմական ոստիկանության սպա է: Հանցագործը զինված է ատրճանակով եւ էլեկտրաշոկերով, ինչպես նաեւ ունի բենզինով լցված կանիստր:

Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ժամանել են միջադեպի վայր, բանակցություններ են վարում տղամարդու հետ, որն սպառնում է «բենզին լցնել ավտոբուսի» վրա եւ հրկիզել այն: Հեռուստաալիքը չի ճշտում, թե հարձակվողն առաջադրել է արդյոք որեւիցե պահանջ:

Միջադեպի վայրում են գտնվում հատուկ նշանակության ուժեր եւ շտապօգնության բրիգադներ: Կամրջի վրա երթեւեկությունը երկու կողմից փակված է, առաջացել է հսկայական խցանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել