Այսօր իր էջով Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ապատեղեկատվություն, բանակում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, ինֆորմացիան ստուգելու համար բացում ենք ՀՀ օրենքը «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին», այնտեղ կա աղյուսակ աշխատավարձերի հաշվարկային գործակիցների, ինչպես նաև ՀՀ Պետական բյուջեի մասին օրենքից նայում ենք բազմապատկիչը, այս դեպքում 66140 ՀՀ դրամ:
գործակիցները միջինացված եմ վերձրել 10-20 տարվա աշխատանքային ստաժի դեպքում,
Գնդի հրամանատար՝ գնդապետի հաստիք գործակիցը՝ 6.79, աշխատավարձի չափը՝ 6.79*66140=449.000 (ներառյալ հարկերը) այս թվի 7% 31.000 է, սակայնառանց հարկերի 7 %-ը 23000 այս հաշվարկով ճիշտ է, սակայն երկար ամբողջ չվերլուծելու համար, երկու կարևոր թիվ կգրեմ իսկ մնացած հաշվարկի համար ուղղակի կգրեմ գործակիցները
1.Գումարտակի հրամանատարի դեպքում նշել է 12% 85.000 դրամ, սա ակնհայտ սուտ է քանի որ գործակիցը 5.78 է և հետևաբար չի կարող 382.000 դրամի 12%-ը կազմել 85.000 դրամ
2.Վաշտի հրամանատարը ստանում է 4.51 գործակցով 298.000 և չի կարող այս թվի 18%-ը կազմել 96.000 ՀՀ դրամ,,, և այսպես մյուս թվերը ևս հորինված են...
Ստի բարեխոս, Բանակի հաշվին մի կայացիր...