168.am-ը գրում է․

Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը մինչդատական վարույթ է սկսել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ՝ ապօրինի հարստացման փաստով: Այս մասին ասված է գերատեսչության՝ օգոստոսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Սկսվել է մինչդատական վարույթ նախկին նախագահի ապօրինի հարստացման փաստով»,- նշել է դատախազությունը:

Գլխավոր հսկողական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին «հետաքննության ընթացքում Աթամբաեւի եւ նրա մերձավոր հարազատների ունեցվածքի 120 օբյեկտների վրա կալանք է դրված»:

Աթամբաեւը ձերբակալվել է օգոստոսի 8-ին Չույի մարզի Քոյ Թաշ գյուղի իր կեցավայրում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել