Panorama.am-ը գրում է․

Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։  

Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն օր, և դրա մասին գիտեն բոլորը, այլ հարց է, որ պահի շահադիտականությունից ելնելով բոլորը չէ, որ դրա մասին բարձրաձայնում են։  Թեև օր օրի ակնհայտ անօրինականությունների և հորինված լեգենդի դեմ արտահայտվողների քանակը մեծանում է։ Ընդ-որում մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ և հայացքներ, նույնիսկ իրարամերժ, բայց ակնհայտ ստի ու ակնհայտ անօրինականության դեմ հանդես գալ  միասին։

Իշխանությունը կարծես թե ինքն իր հետ  մրցակցության մեջ է. «մինչև ու՞ր է հնարավոր անել ուզածը»։ Կարևոր չէ, որ դատավորը իշխանություններին ոչ հաճո որոշման համար հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, կարևոր չէ, որ դատական քննությունը անհարկի ձգձգվում է տեխնիկական պատճառներով, կարևոր չէ, որ շուրջ երկու ամիս հնարավոր չէ օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մարտի 1-ի գործից հեռացնելուց հետո շատ արագ պետք է դատավոր նշանակվեր, լուծվեր կալանքի հարցը: Հակառակ պարագայում, եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, լուծումը պետք է բխի բացառապես ազատության կանխավարկածից: Սա կոնվենցիայի պահանջ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել