Բուքմեյքերները նշել են «Օսկար-2020»-ի հավանական թեկնածուներին: Այս մասին հաղորդել է NME պորտալը:

«Լավագույն դերասան» անվանակարգում տարած հաղթանակի հիմնական թեկնածուն Խոակին Ֆենիքսն է, որ գլխավոր դեր է խաղացել Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմում: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում: Նշվում է, որ սա հազվադեպ դեպք է, երբ կատակերգության վրա հիմնված ժապավենները մասնակցում են կինոփառատոներին:

Մրցանակաբաշխության մյուս հավակնորդներն են Թոմ Հենքսը, որը խաղացել է «Մի գեղեցիկ օր հարևանությամբ» ֆիլմում, Թերոն Էդջերտոնը «Ռոքեթմեն»-ում խաղացած դերի համար և Անտոնիո Բանդերասը «Ցավ և փառք» ֆիլմում իր աշխատանքի համար: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավանական հաղթողների թվում ներառվել են «Ամուսնության պատմություն» և «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել