1. Երբ դուք առաջին անգամ նրան տեսնում եք, պետք չէ բացականչել. «Օ՜յ, ինչ փոքրիկն ես դու»: Նա առանց ձեզ էլ դա գիտի: Պատկերացրեք, թե ինչ նա կզգա, երբ ամեն անգամ իր հետ ծանոթանալիս լսի այդ բառերը: Իսկ եթե դուք նրա հետ ծանոթացել եք առցանց, պետք չէ հանդիպման ժամանակ ասել, թե լուսանկարներում նա ավելի բարձրահասակ էր երեւում:
2.Ամեն բան, ինչ նա անում է, ձեզ հաճելի եւ զվարճալի է թվում: Սակայն մտքներովդ չանցնի նրան ասել, թե նա հաճելի եւ զվարճալի աղջիկ է: Նա ուզում է լինել սիրո աստվածուհի եւ ոչ թե զվարճալի աղջնակ, եւ որ դուք նրան նայելիս հիանաք, այլ ոչ թե զվարճանաք:
3. Փոքրիկս, պուճուրս եւ այլ հոմանիշները նրա համար այնքան էլ լավ քնքշանք արտահայտող բառեր չեն: Կոչեք նրան արեւս կամ մի այլ բան, բայց ոչ այն անունով, որը կստիպի նրան իրեն ավելի փոքր զգալ: Իհարկե, բացառություն են այն դեպքերը, երբ դուք դա քննարկել եք նրա հետ, եւ նա անկեղծ կարծում է, որ դրանում ոչ մի վիրավորական բան չկա:
4.Հաճախ ցածր հասակը զուգորդվում է բնավորության ուժեղ գծերով: Այդ պատճառով մի՛ զարմացեք, եթե փոքրամարմին ընկերուհին «պինդ ընկույզ» դուրս գա՝ կամային աղջիկ, որը համարձակ գնում է դեպի իր նպատակը:
5. Ամբոխի մեջ բռնեք նրա ձեռքը, հակառակ դեպքում նա կարող է իրեն այնքան էլ հարմարավետ չզգալ օտար թիկունքների այդ անտառում:
6.Մի՛ մխիթարեք նրան: Նա գիտի, որ իր հասակը նաեւ առավելություններ ունի: Նա կարող է բարձրակրունկ կոշիկներ կրել՝ առանց վախենալու, որ ընկերոջից բարձր կլինի: Նրա համար շատ հեշտ է իրենից բարձրահասակ ընկեր գտնել: Այս շարքը կարելի է շարունակել:
7.Եթե դուք իրերը պահում եք այնտեղ, որտեղ նրա ձեռքը չի հասնում, նա ձեզ կխնդրի հանել դրանք: Ամեն անգամ: Այնպես որ նրա իրերը մի՛ դրեք վերին դարակում:
8.Եթե ժամադրության ժամանակ դուք երկար զբոսանք եք պլանավորում, նախազգուշացրեք նրան: Հակառակ դեպքում նա ամենայն հավանականությամբ կգա բարձրակրունկ կոշիկներով եւ զբոսանքից քիչ անց քայլ անգամ չի կարողանա անել:
9.Դուք ստիպված եք կռանալ՝ նրան համբուրելու համար: Դե ինչ արած՝ դա էլ իր հմայքն ունի:
Նյութի աղբյուր՝ http://armday.am/post/93311/9-past-or-petq-e-imanal-tsatsrahasak-aghjka-het-handipelis
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել