Մարդիկ ինֆորմացիա չունեն բնության կարևորության մասին։ Մարդկանց կանաչ գույնը հետաքրքրում է միայն փողի տեսքով։ Այդ մարդկանցից կան համայնքներում և կառավարման ոլորտում՝ կառավարությունում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում, համայնքապետարաններում։

Բնությունն իր մեջ ներառում է ամեն ինչ, բացի մարդու կողմից ստեղծված և արժևորված նյութական արժեքները։ Ինչպիսի վերաբերմունք ցուցաբերենք բնության հանդեպ, այդպիսի պատասխան էլ ստանալու ենք։ Գլոբալ տաքացումներ, երկրաշարժեր, հրաբուխներ, տարերային այն աղետներ, ի վերջ այդ ամենը հանգեցնելու է ծարավի և սովի։ Ուստի ուսումնասիրեք, շատ կարդացեք, շատ լսեք բնության հրաշքների մասին, գնահատեք բնությունը, զարգացրեք էկոտուրիզմը։

Ինչ-որ առումով կարող ենք Կոստա Ռիկայից օրինակ վերցնել։ Նրանք հրաժարվեցին զորքից և հայտարարեցին որ այդ բյուջեյով ծառ են տնկելու և բնությունն են հարստացնելու։ Հիմա աշխարհի 5% թթվածինն ապահովում է այդ փոքրիկ պետությունը։ Մենք դեռ չենք կարող զորքից հրաժարվել, բայց կարող ենք շատ ծառ տնկել, աշխարհին զարմացնել ու բոլորին հրավիրել մեր էկո երկրի։ 
Վերջերս ֆիլիպինցիները ռեկորդ սահմանեցին ծառ տնկելով, մենք էլ կարող ենք այդ ռեկորդը գերազանցել տարածքի և բնակչության տոկոսը հաշվի առնելով։

Զարգացրեք տուրիզմը, դա ավելի հեռատես և եկամտաբեր քայլ է, քան հանքարդյունաբերությունը։

#ԱզգՏուրիստ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել