Armenpress.am-ը գրում է․

Փարիզում օգոստոսի 19-ին վերսկսվել են հրդեհից տուժած Նոտր Դամի տաճարի ամրացման աշխատանքները: Այդ մասին հայտնել Է Franceinfo ռադիոկայանը՝ հիշեցներով, որ հուլիսի 25-ից օբյեկտի մուտքը բանվորների համար փակ Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ աշխատանքների վերսկսման թույլտվությունը տվել Է աշխատանքային տեսչությունը, որն օբյեկտում աշխատողների անվտանգության ապահովման պահանջների կատարման բազմաթիվ ստուգումներ Է անցկացրել: Ամենից առաջ խոսքը վերաբերում Է նրանց պաշտպանությանը կապարից, որը շրջակա միջավայր Է ընկել հրդեհի ժամանակ 400 տոննա մետաղի հալումից, որից պատրաստված Էր տանիքի ծածկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել