ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Առողջ արժեհամակարգը, որպես կանոն, ենթադրում է, որ մարդկանց մոտ պետք է տարանջատվեն գերակա (պետական) ու անձնական շահերը, ինչը կրկնակի պարտավորեցնող է միջազգային ատյաններում։ Հետևելով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին՝ նկատում ենք, որ մեր մի քանի պատվիրակներ չեն գիտակցում երկրի գերակա շահի կարևորությունը, կամ նրանց ու մեր հակառակորդների գերակայությունները, չգիտես ինչու, հայտնվում են նույն հարթության վրա։ 
ԵԽԽՎ նիստում անհասկանալի է Զարուհի Փոստանջյանի, Լևոն Զուրաբյանի պահվածքը, ովքեր իրենց ելույթներում պիտակավորում են Հայաստանն ու հնչեցնում են այնպիսի տեսակետներ, որ կարծես գրված լինեն ադրբեջանցի սփիչմեյքերների կողմից։ Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանցի և ոչ մի պատվիրակ, բացի հակահայկական ելույթներից, որոնք, ի դեպ, հիմնականում թեմային չէին համապատասխանում, չէր հնչեցնում։ 
«Լևոն-Զար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այդպես սահմանափակ էլ մնաց նաև ԵԽԽՎ-ում։ Եվ այս մարդիկ ներկայացնում են ՀՀ խորհրդարանական այն խմբակցությունները, որտեղ 5 հոգով 6 կարծիք են արտահայտում։ 
Հատուկ «Լևոն-Զար» ՍՊԸ ներկայացուցիչների համար՝ եթե ցանկանում եք ինքնադրսևորվել, արեք դա Հայաստանում, այստեղ գուցե ձեզ հասկական, հակառակ դեպքում ադրբեջանցիները ձեզ այդպես էլ չեն հասկանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել