Սովորաբար, երբ մենք լսում ենք «գարեջուր» բառը, մենք մտաբերում ենք ոսկեգույն և փրփրոտ խմիչքը, և առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, այդ գերազանց խմիչքը ըմպելն է։
Այն սնուցում է մազերը և խթանում դրանց աճը
Գարեջուրը հարուստ է վիտամին B-ով և սիլիկոնով, որոնք անհրաժեշտ են առողջ մազեր ունենալու համար։ Ուղղակի գարեջուր լցրեք Ձեր մազերին, տրորեք մազերը և գլխամաշկը և այդպես թողեք 5 րոպե։ Ձեր մազերը կփայլեն, ինչպես աստղերը։
Այն հարթեցնում և ձգում է մաշկը
Գարեջուրը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են օրգանիզմի երիտասարդացմանը։ Այս խմիչքը ունի ևս մեկ հիանալի հատկանիշ. այն բարելավում է մաշկի վերականգնողական հատկությունները, ձգում է այն և հեռացնում մանր կնճիռները։ Փորձեք այս դեմքի քսուքը՝ խառնեք 1 ճ/գդ գարեջուր, 1 ձվի սպիտակուց և ավելացրեք 3 կաթիլ նուշի յուղ։ Ստացվածքը քսեք դեմքին և այդպես թողեք 10 րոպե։
Այն օգնում է լավ քնել
Գարեջուրը անքնության դեմ պայքարելու ամենաբնական և ամենաարդյունավետ միջոցն է։ Ուղղակի լվացեք ձեր բարձը գարեջրի և ջրի համաչափ լուծույթում։ Կտորը կներծծի գարեջրի բուրմունքը, և դուք ավելի հեշտ կքնեք։
Այն թարմացնում է ոտքերը
Պարզապես լցրեք սառը գարեջուրը որևէ տարայի մեջ և մի քանի րոպեով ոտքերը դրեք այդտեղ։ Արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ։
Այն հեռացնում է մաշկի մահացած բջիջները
Մաշկը թարմացնելուց բացի՝ այն նաև հեռացնում է մահացած բջիջները։ Արդյունքում մաշկի գույնը ավելի համաչափ և փայլուն է դառնում։
Գարեջուրը փափկեցնում է միսը
Գարեջուրը հիանալի ընտրություն է, եթե ցանկանում եք փափկեցնել միսը առանց համի վրա ազդելու։ Պարզապես տեղադրեք միսը պլաստիկ տարայի մեջ և գարեջուր ավելացրեք, ապա մարինացրեք սառնարանում։ Հաջորդ օրը դուք կկարողանաք վայելել ամենափափուկ և հյութալի միսը։
Այն փայլ է տալիս փայտյա կահույքին
Ուղղակի տաք գարեջուր լցրեք կտորի վրա և դրանով մաքրեք կահույքի այն մասերը, որոնք խամրել են։ Արդյունքում փայտը կվերադարձնի իր փայլը և նորի տեսք կունենա։
Այն ազատում է ճանճերից և այլ միջատներից
Գարեջուրը ուտելիքն ազատում է ճանճերից և այլ միջատներից։ Բաժակի մեջ գարեջուր լցրեք, ծածկեք այն թիթեղով և վրան մի քանի անցք բացեք։ Ճանճերը կհայտնվեն բաժակի մեջ, սակայն այլևս երբեք չեն կարողանա դուրս գալ։
Այն փայլեցնում է մետաղյա իրերը
Գարեջուրը հիանալի է պողպատյա իրերը և զարդերը փայլեցնելու համար։ Պարզապես գարեջուր լցրեք կտորի վրա և դրանով տրորեք մետաղյա իրը։ Ադյունքում դուք կվերականգնեք ձեր իրերի փայլը։
Այն օգնում է հեռացնել ժանգոտ պտուտակները
Գարեջուրը կարող է քայքայել ժանգը, ինչի օգնությամբ դուք հեշտությամբ կկարողանաք քանդել ժանգոտ պտուտակները։ Գարեջուր լցրեք դրանց վրա, սպասեք մի քանի րոպե և հեռացրեք դրանք։