Հերթական մտքի փայլատակմամբ է աչքի ընկել «Իմ քայլի» պատգամավորուհի Տաթևիկ Հայրապետյանը: Այս օրիորդը կարծում է, որ եթե ներկայիս օրենսդրությունն թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած շեղման դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ապա կարելի է որտեղ ասես հանք բացել: Աբսուրդային է, որ այս աղջնակը, ով տարրական գիտելիքներ անգամ չունի հանքարդյունաբերությունից, կարծում է, թե հանք փակելը մեկ օրվա գործ է, ու հենց խախտում գտնեն, միանգամից կփակեն: Ամուլսարը հանք դառնալու դեպքում աշխատելու է ցիանիդի հիմքով, ինչը համաշխարհային փորձում հազվադեպ հանդիպող դեպք է, քանի որ դրա հետևանքները վերացնելու համար երբեմն հարյուրավոր տարիներ են պետք լինում: Ու, եթե, Աստված չանի, դրանք ստորգետնյա ջրերի միջոցով թափանցեն Որոտան գետ, կամ որևէ ջրային ավազան, ապա կարելի է մեկընդմիշտ խաչ քաշել, որ գոնե մեր կենդանության օրոք կտեսնենք դրա մաքրվելը: Ու, երբ այս օրիորդը հիմիկվանից մտածում է, թե ինչ է ասելու իր ապագա երեխաներին ու թոռներին, ամենաքիչը զարմանալի է: Աղջիկ ջան, որպես կանոն քո պեսներն իրենց երեխաներին հանքերի ու պոչամբարների մեջ չեն մեծացնում: Այստեղ, այս պահին մեծանում են այն մարդկանց երեխաները, ովքեր դեմ են հանքի բացմանը, դեմ են այն մարդիկ, ովքեր սկզբում որոշում չեն կայացնում, հետո նոր մտածում, թե ինչ են ասելու թոռներին: Նրանք կորցնելու բան ունեն, ի տարբերություն քո պեսների, ովքեր, ինչպես քաջ նազարի բախտով դարձավ պատգամավոր, այդպես էլ վաղը կամուսնանա ու կլքի էս երկիրը՝ թողնելով իրենց համաձայնությունը հերթական ԽՈՑԸ բացելու Հայաստանի հողի վրա: 
Տաթևիկ Հայրապետյան, կյանքում մեկ անգամ պոչամբար տեսե՞լ ես, իրական աչքերով էտ թունավոր լճին նայե՞լ ես: Կասկածում եմ, հակառակ դեպքում նման լոլոներ չէիր կարդա մեր գլխին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել