Yerevan.Today-ը գրում է․
BBC-ի հայտնի հարապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանեվսկի) ձերբակալելու համար: Ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանության նման քայլը, արդյոք գեներալների հետապնդումները կոնկրետ նպատակ են հետապնդում, ինչ արձագանք կտա այս ամենին հանրությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք պետական, քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ:
Ստորև ներկայացնում ենք նաև հարցազրույցի տեքստային տարբերակը:
BBC-ի հայտնի հրապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունն ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալալելու համար: Եթե մեկնաբանենք այս իրողությունը, այս ներքին խմորումները գեներելին ամեն կերպ հետապնդելու քրգործ հարուցելու, ինչպե՞ս կմեկնաբանեք, և եթե սա իրականություն դառնա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ
Նախ կարճ BBC-ի հայտնի աղմկահարույց հրապարակման մասին: Դա Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված հրապարակում էր, մի քանի հանգամանքների հետ կապված: Առաջինը, որ մարտի 1-ի գործով բառիս բուն իմաստով խայատառակ են լինում, և ոչ միայն Հայաստանում այլ միջազգային հանրության մոտ, Եվորպական մի քանի իսնտիտուտներում, Վենետիկի հանձնաժողովում,ՄԻԵԴ-ում՝ անհեթեթ մեղադերանքներով:
2-րդ՝ Փաշինյանը վարչապետ դառանալու առաջին օրվանից տարել է Արցախի և բանակի դեմ ուղղված քաղաքականություն, քարոզչություն, և նա կոնկրետ ծրագրեր ուներ այսպես կոչված հեղափոխության արտահանումը Արցախ, և պատրաստում էր այնտեղ մեծ ապակայունացում իրեն ենթակա քաղաքական, ռազմական գործիչի կողմից, Սամվել Բաբայանի մասին է խոսքը, բայց երբ նա հանդիպեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այն անձանց կողմից, որոնք անկախ նրանից Արցախի հանրապետության պետական պաշտոնի են թե ոչ , այնտեղ ինստիտուտներ են, օրենքի շրջանակներում շատ կոշտ միջոցներ են կիրառվելու, և չի թույլատվրում որևէ ապակայունացում, դրանից հետո նա իր տակտիկան մարտավարությունը փոխեց, որոշեց գնալ Արցախ այնտեղ անհեթեթ ելույթ ունենանալ: Նա փորձում է նախապատարաստել հասարակական կարծիք այն անձանց դեմ, որոնք Արցախում ինստսիտուտներ են, տվյալ դեպքում Սամվել Կարպետյանի՝ Օգանովսկու դեմ: Դուք տեսաք, որ BBC-ի հրապարակումից անմիջապես հետո իրեն ենթակա մամուլն անմիջապես սկսեցին այդ քարոզարշավը, բայց դա և հանրության կողմից և իր ենթակայության տակ գտնվող մամուլի կողմից բավական կոշտ արձագանքի արժանացավ և այդ հասարակական կարծիքը նրան չի հաջողվել ստեղծել: ինչևէ նա որևէ կերպ չի դադարեցրել իր ծրագրերը, որ ուներ և նա շրունակում է: Ձևերն է փոխել: Նպատակը ակնհայտ՝ հասնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականին և հեղափոխությունը արտահանել Արցախ, նոր Հայաստան կոչվածը դարձնել այնտեղ Նոր Արցախ, նոր արժեքային համակարգ:
Այսինքն լիովին ազդեցություն ունենա՞լն է վերջնանապատկը։
Արժեքային համակարգը Արցախի փորձել փոխելը նույնպես, ինչը Հայաստանում էլ չի ստացվում արդեն : Հիմա Սամվել Կարպետւյնաը ոչ միայն Արցախյան ազատամարտի վառ խորհրդանիշներից մեկն է: Ինչպես ես ասացի անկախ նրանից նա ունի պետական պաշտոն թե ոչ, նա այնտեղ ինստիտուտ է, այդպիսի անձինք շատ են Արցախում՝ Օգանովսկի, Վիտալի Բալասանյան, Արշավիր Ղարամյան: Եվ դատելով այդ տեղեկատվական նախապատրաստությունից, որը սկսկվեց BBC-ով, ես բավական հավանական եմ համարում, որ այդ տեղեկատվությունը, որ կա մամուլում, որ կա կալանավորման որոշում դա համենայնդեպս ամբողջովին այս նույն տրամաբանության մեջ է մտնում: Կրկնում եմ հարված Արցախին, հարված բանակին: Ուշադրություն դրաձրեք Փաշինյանի իշխանությունը մերժելով ազգ-բանակ ծրագիրը, դրա փոխարեն իրականցնում է ազգն ընդդեմ բանակի, սա է կատարվում, որը իրականում տապալված ծրագիր է: Բացի այդ նա հասկացավ, որ օգոստոսի 5-ի Վերածնունդի հրապարակի իր ելույթը խայտառակություն էր: Օրինակ ՀՀ-ում հավատրմագրված դիվանագետը այդ ելույթի մասին ինչ պետք է զեկուցի իր մայրաքաղաքում, կատարյալ անհեթեթությունը, որը ցույց է տալիս թե ինչքանով ներկայիս իշխանությունը և ինքը՝ Փաշինյանը ընդհանրապես կտրված իրականությունից:
Խոսքը Արցախին վերաբերող հատվածների մասին են, որ Արցախը Հայաստանի մասի է:
Ողջ ելույթը ես մամուլում կարճ վերլուծել եմ, ամբողջովին անհեթեթություն է, պատճառներից մյուսը, որևէ դրական տեղաշարժ որևէ ուղղությամբ չկա, այն թվերը, որ տնտեսության մասին հրապարկվում են, դրանք իրականությունից շատ հեռու են, տնտեսությունը շատ վատ վիճակում է և շարունակում է վատանալ: Արտաքին քաղաքկանությունը ընդհանրապես տապալված է , իսկ Արցախի քաղաքականությունն այն քաղաքկանությունն է, որը ձեռնտու է Ադրբեջանին, բանակցային գոևրծընթացն ամբողջովին տապալված է: Եվ սա այսպես կոչված վերելակային քաղաքկանության տրամաբանության մեջ է: Հիմա փորձելով օգտագործելով այս ամենն Արցախի դեմ, բանակի դեմ, նա շարունակում է այդ թուլացման քաղաքականությունը և բացի դրանից ինքը չի հրաժարվում և շարունակելու է փորձել Արցախում ինչ-որ իրեն ենթակաների անունից խառնվել Արցախի հարցերին: Սրա հետևանքները ծանր են լիենլու առաջին հերթին իր համար: Ինքը շատ վատ է պատկերացնում ոչ միայն Արցախը, անհասկանալի է Արցախի հանրության համար իր ելույթի ողջ իմաստը, նա հայտարարեց նույնիսկ, որ բանակցային գործընթացներում շարունակելու է վերելակային քաղաքականությունը: Այստեղ կա մի ուրիշ հանգամանք ևս: Մարտի 1-ի այս գործի վերաբերյալ ուղիղ մեկ տար առաջ հայտարարեց, որ ամբողջովին բացահայտվեց մարտի 1-ը, բայց պարզվեց, որ սուտ է : Այսինքն, ինչ է փորձում՝ հերթական անգամ մեծ աղմուկով ինչ-որ անձանց են կալանավորում, այնուհետև նրանց սուսուփուս բաց են թողնում: Նույն տրամաբանության մեջ է այս ամենը: Եվ ես կրկնում եմ ևս մեկ անգամ ինչ տեղի ունեցավ անցած տարի ապրիլին, դա հակաարցախյան շարժում էր: Բացի դրանից այդ շարժումն ուներ շատ մեծ աշխարահաքաղաքաքական բաղադրիչ: Նիկոլ Փաշինյանը բավական լավ մանիպուլացնում է և BBC հրապարկումը մի բաղադրիչ ունի: Արևմուտքում քան քաղաքական շրջանակներ, խոսքը որևէ երկրի իշխանությունների մասին չէ, որոնք ունեն մտայնություն որ Հայասատնի Արցախի, քաղաքական այն հատվածը, որոնց համար Արցախը բարձրագույն արժեք է, որոնք իրենց առաջ խնդիր են դրել համար 1 անվտանգությունից հետո Արցախի միջազգային ճանաչմանը, եթե այդ հատվածը հեռացվում է քաղաքականությունից ապա Փաշինյանի համար շատ ավելի հեշտ կլինի շատ արագ գնալ զիջումների, տարածքային զիջումների: Փաշինյանը այժմ Ադրբեջանի սցենարով է բանակցում:
Փաշինյանն Արցախում իր ելույթում վերահաստատեց իր այն պնդումը, որ որևէ զիջում բացառված է, ասաց Արցախը Հայաստան է և վերջ
Իր ելույթում այնքան հակասություններ կային, ի՞նչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ: Նա պարտավոր էր հայատարել, որ Արցախը երբեք չի լինելու Հայաստանի մաս, ինչի մասին բազմից հայտարարվել է Սերժ Սարգսյանի կողմից , բայց ինքը բանակցություններում մի բան ասում, խոստումներ է տալիս, հույսեր է տալիս, այնուհետև ուրիշ բան է ասել Արցախում:
Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում հյատարարել է, որ Արցախի կարգավորումը պետք է ընդունվի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի հանրության կողմից Արցախում այդ ամենը նա չասաց: Վերջերս շատ տագնապալի հայատարություն հնչեց Մոսկվայից Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվայի դիրքորոշումը հետևյալն է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշովի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, դա նույն Փաշինյանի ասածն էր, նա ուղղակի Արցախը չասեց, այն դեպքում երբ օրակարգում էր և բանակցային սեղանում էր, որ կարգավիճակը պետք է որոշվի ազատ կամարտահայտության միջոցով և պետք է ունենան իրավական հետևանք, նա դրանից էլ է հրաժարվում:
Այ կառավարությունը ի տարբերություն Օգանովսկու ի՞նչ է ազատագրել, Օպերայի տարածքում մի սրճարանի տարածք են ազատագրել: Այսօր այս արժեհամակարգի դեմ է պայքարը, բայց կրկնումեմ կրակի հետ է նա խաղում, բայց ըստ էության դրանով նա ավելի կկարճացնի այս իշխանության կյանքը: Փաշինյանի մտածելակերպը տեսեք: Հուլիսի 5-ին սահմանադրության օրն էր, Փաշինյանը Հայաստանում չէր, նույնը սեպտեմբերի 21-ին, իսկ ինչը որը իր հռչակած օրն էր՝ օրինակ քաղաքացու օր նա մասնակցում էր միջոցառումների, այսինքն այն, ինչ եղել է մինչև իշխանափոխությունը, նա ամբողջովին դա մերժում է: Սա նոր Հայաստան չէ, սա նոր բարքեր է, այդ բարքերը, որ ուզում են ներմուծել հասարակության մեջ, ուղղված է Հայաստանի պետականությանը և Արցախի դեմ: Այս արժեքային համակարգն են իրենք հետապնդում: Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը շատ մեծ սխալ կանի դա կատարելով: Նա ամբողջովին կտրված է իրականությունից, որովհետև նա չի կառավարում, նա իշխում է: Եվ հաշվի առնելով, որ նա ամբոխի ղեկավարն է, ոչ թե ժողովրդի՝ եկեք հիշենք, որ ամբոխի մտավոր մակարդակը, այդ ամբոխի ամենահիմար մասնակցի մակարդակն է: Ես կարծում եմ, որ արդեն պետք է ձևավորվեն այն քաղաքական կառույցները, որոնք հնարավորություն կունենան այս իշխանությանը լինել այլընտրանք, որովհետև ամեն օրվա պաշտոնավարումը սկսում է վտանգավոր դառնալ, քանի որ վարչապետը բացարձակապես ադեկվատ չէ: Նրանց գաղափարախոսությունը, արժեքային համակարգը, ո՞րն է. այդ մասին ասվել է՝ «բոլոր զոհերը եղել են հանուն ոչնչի», այսինքն՝ ջնջել այն, ինչը կազմել է և պիտի կազմեր մեր պետության ողնաշարը: Նա չունի տեսլական՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը: Ուզում են ստեղծել Հայաստան, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի մեծ իրավունքներ ունենան, քան՝ մյուսները, որ աղանդները ավելի մեծ իրավունքներ ունենան, քան՝ Հայ առաքելական եկեղեցին: Նա չի հասկանում նաև մի բան, որ ուժայինները չեն գնալու այն ռեպրեսիաներին, որը ինքը նախապատրաստում է:
BBC-ի նյութի հեղինակը նշում է, որ օգտվել է ՀՔԾ նյութերից, և դրա հիմքում ընկած է Օգանովսկու ցուցմունքը, այսինքն որևէ նոր հանգամանք չունենք: Ինչո՞ւ այս առիթը իշխանությունը փորձեց հիմա օգտագործել, եթե նախկինում էլ կար առիթներ:
Նա շարունակում է աղմուկ, որովհետև գործ չկա բացարձակապես: Հայաստանում չի կարողանում այլևս մարդ հավաքել, Արցախում էլ տեսավ, որ ժողովուրդը նույնիսկ էմոցիոնալ կոնտակտ չստեղծեց իր հետ: Մի պահ էլ էր ուզում առանձնացնել, որ Արցախում մի քանի հոգի կան, ովքեր ուզում են այնտեղ հեղափոխություն անել և այլն, սակայն դա չի ստացվելու: Հայաստանում եղել է 3 նախագահ, մինչև ներկայիս նախագահը և նրանցից բոլորն էլ Արցախում կարող էին շատ ավելի մեծ հանրահավաք կազմակերպել, բայց ոչ ոքի մտքով դա երբեք չի անցել: Նա մի վտանգավոր հայտարարություն արեց, Հայաստանի կառավարությունն է Արցախում ազատ և արդար ընտրությունների երաշխավորը: Ուղղակի միջամտություն՝ թող մտքով անգամ չանցկացնի և Արցախի հանրությունը թույլ չի տա, որ Փաշինյանը խառնվի այդ ընտրություններին: Կրկնում եմ Օգանովսկին և մյուսները, դրանք ինստիտուտներ են, այսօր դրանք լրջագույն ինստիտուտներ են, որոնք արտացոլում են Արցախի պետականությունը:
Դուք նշեցիք, որ կա հատուկ գիծ վարկաբեկելու, քրեական հետապնդումներով նաև Արցախի հերոսներին գեներալներին նաև արժեքները փոխելու փորձ կա: Արցախի և Հայաստանի հանրությունը որքան է պատրաստ հանդուրժելու սա, երբ կտեսնենք համախմբված մերժում նման գործելաոճի իշխանությունների:
Ես կարծում եմ, որ Հայաստանի հանրությունը էապես փոխվել է հիմա, Արցախի համար ընդհանրապես անհասկանալի է այս ամենը: Հիշում եք անցյալ տարի, երբ մի քանի տասնյակ զինվորականներ դասալքություն արեցին և միացան ցուցարարներին, պետք է քրեական գործ հարուցվեր, սակայն նրանց հրամանատարին ավելի բարձր պաշտոն տվեցին: Բարձրաստիճան գեներալին, որն ուղղակի պատասխանատվություն ուներ 16 թվականին քառօրյա պատերազմի համար (Արշակ Կարապետյանը), այդ վարկաբեկված պաշոնյային տարել է իր աշխատակազմ և հիմա ինչ-որ ցուցմունքներ է ուզում տալ: Անընդհատ ստվեր է գցում ազատամարտի, բանակի վրա: 16 թվականին մեր բանակի լրջագույն նվաճումներից մեկն է, որ այդ լայնածավալ հարձակումը, որի նպատակն էր առնվազն 3-4 շրջան գրավել, որ դա կասեցվեց: Հիմա խորհրդարանում ինչ-որ քննություն են անում, որն ամբողջովին հակաօրինական է և ամբողջովին քաղաքական նպատակ է հետապնդում: Մեր հանրության համար սա անընդունելի է, որովհետև ամբոխը քչանում է, ՀՀ քաղաքացին շատանում: Մենք շատ փորձություններ ենք անցել, այս մեկից էլ ենք դուրս գալու, մեր 2 պետականությունները ավելի ամրացած են դուրս գալու սրանից և պատմական այս ծանր ժամանակահատվածը մենք նույնպես հաղթահարելու ենք: