Միջազգային դատարանով վախեցնելու մասին:
1. Նախ՝ այս աշխարհում ոչ ոք չի չեղարկել բանակցելու և կոմպրոմիսների գալու սկզբունքը: Բայց որ բանակցես ու գաս կոմպրոմիսի, պետք է սահմանես նախապես քո սկզբունքը, քո գինը, որի շուրջ բանկցում ես: Այլապես պարզ չի, ինչի շուրջ ես բանակցում կամ կոմպևոմիսի գալիս: Սա աքսիոմատիկ է:
Օրինակ, Ղարաբաղի հարցում մենք սահմանել ենք սկզբունք՝ Ղարաբաղը հայկական է: Այդ սկզբունքն ինքին, մանավանդ, սկզբում շատ անիրատեսական մի բան էր: Հետո մենք դրա կամքը ապացուցել ենք պայքարով, իսկ հետո՝ այդ սկզբունքի շուրջ սկսել ենք բանակցել ու հայտնել ենք կոպրոմիսների պատրաստ լինելու մասին: Բայց եթե չլիներ նախապես սահմանված սկզբունք, նպատակ, կոմպրոմիսի տեղ էլ չէր լինի:
Նույնս էստեղ է: սահմանում ես իդեալական սկզբունք, հետո դրա շուրջ փորձում ես գալ կոմպրոմիսի:
2. Էս աշխարհում ոչ մի ինքն իրավական որոշում գոյություն չունի: Որոշում ընդունելն էլ, իրացնելն էլ՝ երկուսն առանձին-առանձին քաղաքական ապահովում են ենթադրում:
Օրինակ, Ղարաբաղի հարցում կան ՄԱԿ ռեզոլյուցիաներ՝ հայկական զորեքրը Քելբաջարից, Աղդամից և այլ տեղերից անհաղապ հանելու պահանջով: Երևի շատերդ նույնիսկ մոռացել եք դրանց մասին: Իսկ ժամանակին դրանք ահագին սարսափազդու էին հնչում: Բայց պատկերացրեք, դրանցից ոչ ոք չի մահացել: Բայց թուլանալ էլ պետք չի: Եթե մի օր մի քաղաքական ուժ որոշի, որ ինքը վիզ ա դնում էդ ռեզոյլուցիաների իևացումը, կարող է զարմանաք, որ դրանք լավ էլ արժեք կստանան:
Ավելի լավ օրինակ կա: Ժուկով-ժամանակով միջազգային հանրություն ու ողջ առաջեդմ մարդությունն ի դեմս Անգլիայի, Ֆրանսիայի և բոլոր մնացածների, Թուրիքայի պաշտոնական կառավարությունն էլ հետը Սևրի դաշնագրով Հայաստանի մաս էին ճանաչել Էրզրումը, Վանը, Տրաբզոնը: Մի հրաշք թուղթ՝ ստորագրած աշխաչհի հզորագույնների կողմից: Շատ լավ հենց որպես թուղթ: Բայց չապահովված համապատասխան քաղաքականությամբ:
Նույնը ստեղ է: Եթե նույնիսկ դատական որոշման քաղաքական տանիք լինի, որոշումը մի այիբ է, իսկ իրացնել էլ՝ առանձին: Հայատանի դեմ հստակ քաղաքական որոշում պիտի ընոդւնովի: Եթե սխալվում եմ ու ինչ որ բան չեմ հասկանում էս հարցից, ուղղեք, շնորհակալ կլինեմ:
3. Վերջապես, հեղափոխական կառավարության կողմից՝ վախերով փաստարկեկը նույնիսկ, եթե 100 տոկսս ճիշտ է, ոճի տեսակետից 100 տոկոս սխալ է:
80 տոկոս քվե ունեցողը, եթե խոսում է նույն փաստարկներով ինչ լեգիտիմոություն չունեցող, ուրեմն, իզուր էինք էսքան տարի շեշտում ազատ ընտրությունների կարևորությունը, ժողովրդականության կարևորությունը: