Հյուրանոցներում բացի մահճակալներից և նախաճաշից կարելի է ստանալ նաև մի շարք այլ առաջարկներ. ձուկ-ուղեկցից մինչև զբոսանք առյուծների հետ։ Ուսումնասիրելով տարբեր երկրների հյուրանոցները մենք Ձեզ համար հավաքել ենք ամենաէկզոտիկ և անսպասելի առաջարկները։

1.Հյուրանոցային համար լացի համար

Ճապոնական Mitsui Garden Yotsuya հյուրանոցների ցանցում մարտից մինչև օգոստոս գործում էր անսովոր առաջարկ. «Լացի սենյակ»։ Սենյակն առաջարկվում էր այն կանանց՝ ովքեր լացի միջոցով ցանկանում էին ազատվել սթրեսից։ Համապատասխան միջավայր ստեղծելու համար հյուրանոցն առաջարկում էր մի շարք սենտիմենտալ ֆիլմեր՝ այդ թվում նաև «Ֆորեսթ Գամպ» ֆիլմը՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ։ «Լացի սենյակը» նախատեսված է մեկ հոգու համար։ Արժեքը մոտավորապես 32 հազար դրամ։

2.Ձուկ-ուղեկից

Բրիտանական Happy Guests Lodge հյուրանոցը հոգ է տանում այն մարդկանց մասին՝ ովքեր շփման կարիք ունեն։ Նրանք ընդամենը 3 հազար դրամով վարձակալության են տալիս ոսկե ձկնիկներ։Հյուրանոցի սեփականատերը նշում է, որ ծառայությունը մեծ պահանջարկ ունի և համաշխարհային ԶԼՄ-ների հրապարակումներից հետո իր կենդանիներին անվնաում է «համաշխարհային ճանաչում ունեցող»։

3.Խորը քուն

Բեռլինյան Swissotel հյուրանոցում հյուրեին վաճառվում է ծառայությունների փաթեթ,  որը կոչվում է Deep Sleep («Խորը քուն»)։ Այն բուժում է անքնությունը, դեպրեսիան և անգամ օգնում է նիհարել։ Սա գործընթացների համալիր է, որը մշակվել է գերմանացի մասնագետների կողմից և հիմնված է առողջ քնի մասին տվյալների վրա։ Համալիրի մեջ մտնում է առավոտյան 30 րոպեանոց բուժում վառ լույսով, խոտաբույսերից պատրաստված թարմեցնող ըմպելիք և արոմաթերապիա, ցերեկային հանգիստ ֆիզիոթերապևտիկ մահճակալի վրա և երեկոյան պրոցեդուրաներ։ Ծառայության գինը մեկ գիշերվա համար կազմում է 105 հազար դրամ։

4.Սեքս մենյու

Կանադական Drake Hotel հաճելի ծառայությունների մեծ ցանկ ունի. բացի ռոմանտիկ «վարդի թերթերից», շոկոլադից և գինուց հաճախորդներին առաջարկվում է նաև սեքս-խաղալիքների մեծ տեսականի։ Բնականաբար բոլոր սեքս-խաղալիքները մեկանգամյա են և նրանց արժեքը կազմում է 4000 մինչև 205 հազար դրամ։

5.Զբոսանք առյուծների հետ

Հարավաֆրիկյան հյուրանոցներն իրենց էկզոտիկան ունեն։ ՀԱՀ-ի Լիմպոպո նահանգում գտնվող Protea Hotel Ranch Resort հյուրանոցում հյուրերին յուրահատուկ առաջարկ են անում. Զբոսանք առյուծների հետ։ Զբոսաշրջիկների շփումը կենդանիների հետ տեղի է ունենում առյուծների հետ 15-տարվա աշխատանքային փորձ ունեցող գիդի հսկողությամբ։ Ըստ կազմակերպիչների, վայրի կենդանիների հետ զբոսանքը հազարավոր մարդկանց է գրավում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել