Նոր Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերում Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել Օգանովսկու հնարավոր ձերբակալության մասին լրագրողների հարցերին։ ԵԿՄ նախագահը միայն նշեց, որ չի կարոծում, որ մարտական ուղի անցած գեներալը մարդկանց վրա կրակելու հրաման կտար։ Միքայելյանը հայտարարեց, որ չի հավատում, որ իր կյանքը մեր ժողովրդի ու Արցածի համար դրած գեներալ Սամվել Կարապետյանը նման բան կաներ։
Սա էլ արդեն որերոդ դեպքն է, երբ Սասուն Միքայելյանի դիրքորոշումը էապես տարբերվում է իշխանական օղակների արտահայտած դիրքորոշումներից։ Սասունը գնալով վեր է ավածվում օտարի՝ յուրայինների մեջ, եթե նա առհասարակ եղել է յուրային, ինչը կասկածելի է, հաշվի առնելով, որ դժվար է կռված տղու համար յուրային լինել դասալիք մեծամասնություն ունեցող միավորման մեջ։
Սակայն Օգանովսկու հնարավոր ձերբակալության հարցը կարող է իսկական լակմուս դառնալ ու ոչ միայն Սասուն Միքայելյանի ու իշխանությունների հարաբերությունների համար, այլ կռված տղերքի և ուժայինների ու իշխանությունների հարաբերությունների։ Գնալով ակնառու է դառնում, որ այս իշխանությունների կողմից եզակի ուղղություններից մեկը, որով անշեղորեն են շարժվում՝ Բանակն ու բարձրագույն զինվորական ղեկավարությունը, ճամփա անցած տղերքի վարկաբեկումն է, իսկ դա չի կարող դուր գալ որևէ մեկի, ով սպայական պատիվ ասվածի գոնե նշույլներ ունի։