YouGov բրիտանական պետական պորտալը հայտարարել է թագավորական ընտանիքի` առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամի շուրջ հարցման արդյունքները: Դրանք հրապարակել Է Daily Mail-ը:

Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նրա ժողովրդականությունը հաստատել է հարցված բրիտանացիների 72 տոկոսը: Թագուհուն հաջորդում են նրա թոռները՝ արքայազն Հարին և արքայազն Ուիլյամը՝ երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար (71 տոկոս եւ 69 տոկոս):

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, 64 տոկոսով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և առաջ անցել արքայազն Հարիի կնոջից՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլից (49 տոկոս): Վերջինս զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ զիջելով թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, որը հայտնվել է հինգերորդ դիրքում (նրա ժողովրդականությունը հաստատել է հարցման մասնակիցների 54 տոկոսը):

Հետազոտությանը, որն անցկացվել Է 2018 թվականի հունիսից մինչեւ 2019 թվականի հունիսը, մասնակցել են ինը հազար բրիտանահպատակներ: Հունիսին Սասեքսի դուքսն ու դքսուհին, Tatler հանդեսի վարկածով, տեղ չեն գտել տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում այն դեպքում, երբ Քեմբրիջի դուքսերը գլխավորել են այն:

Այսպիսով, վարկանիշի առաջին տեղում հայտնվել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Նրանց հաջորդել են բրիտանացի դերասան Իդրիս Էլբան՝ իր մոդել կնոջ՝ Սաբրինայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել