Երբ զույգերի միջև առաջանում են թյուրընբռնումներ ու նրանք սկսում են իրար չհասկանալ, կամ կինը զգում է, որ ամուսինն իրենից օտարանում է, ապա նրա մոտ ցանկություն է առաջանում դա քննարկել:

«Սիրելի´ս, մենք պետք է խոսենք» արտահայտությունը տղամարդկանց մոտ սթրես է առաջացնում: Երբ տղամարդը լսում է նշված խոսքերն իր զուգընկերուհուց, ապա դա ընդունում է որպես նշան, որ ինչ-որ վատ բան է պատահել:

Առաջինն, ինչ անցնում է տղամարդու մտքով, այն է, որ ինքն իր պարտականությունները լավ չի կատարել: Ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հարաբերությունների մասին ցանկացած խոսակցություն քննադատություն է: Տղամարդկանց մեծ մասն էլ նմանատիպ խոսակցությունները համարում են անիմաստ ու տարօրինակ:

Բացի դա, այդ արտահայտությունից հետո տղամարդիկ իրենց ֆիզիկապես անհարմար վիճակում են զգում. գլուխ են բարձրացնում սթրեսի հորմոնները:

Ամեն դեպքում, հոգեբանները խորհուրդ են տալիս խոսել, բայց պետք չէ խոսակցությունը սկսել «Սիրելի´ս, մենք պետք է խոսենք» չարաբաստիկ արտահայտությամբ՝ տղամարդու համար սթրեսային վիճակ չստեղծելով: Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ օրը վեց անգամ գրկեք Ձեր սիրելիին և մի մերժեք նրան սեքսում. դա կամրացնի Ձեր միջև եղած զգացմունքային կապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել