Օգոստոսի 15-ին, ժամը 08.20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց բերդ տանող ճանապարհին՝ առվի մեջ պայթուցիկ երկու սարք կա: 
Մեկնել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ԱԻՆ արագ արձագանքման խմբի մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորային ջոկատը, ՊՆ ինժեներասակրավորային գումարտակի մի աշխատակից: Հայտնաբերվել է հրետանու երկու արկ, որոնք ոչնչացնելու համար տեղափոխվել են Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան: 
Նախապատրաստվում են նյութեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել