Երեկվանից սկսված իշխանական թիմի տարբեր ներկայացուցիչներ փորձիկներ են անում իրականացնել Ամուլսարի շահագործման լոբբինգ, ընդ որում այնպես, որ փրկեն Նիկոլ Փաշինյանի ու իրենց դեմքը։
Հիմա էլ այս անշնորհակալ գործին լծվել է Ռուբեն Ռուբինյանը, ով փորձում է բացատրել, որ իրականում հանքի շահագործման որոշումը դույզ ինչ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դրժել են իրենց հերթական խոստումը։
Խնդիրը գիտե՞ք ինչում է։ Սրանց թվում է, որ իրենք ահավոր շուստրի են ու կարող են այսօրինակ պարզ մանիպուլյացիաներով թոզ փչեն մեր աչքերին, ընդ որում, իրավիճակի զավեշտն էլ ավելի է ահագնանում, երբ դա փորձում են անել Ռուբինյանի պես․․․ համեստ մտավոր կարողությունների տեր մարդկանց ձեռքերով։ Ինքներդ դատեք․ Ռուբինյանն այն մարդն է, որ շաբաթներ առաջ փորձում էր համոզել, որ ինքը ոչ թե ադրբեջանակն լոբբիստների պատվերով էր հակառուսական քվերակություն արել ԵԽԽՎ-ում, այլ ինքը այնքան դմբո է, որ չի կարողանում պարզ «կողմ եմ»/«դեմ եմ» ընտրություն անել, հետո մի բան էլ չի կարողանում հաստատում տալ իր սեղմած կոճակին։ Դե հետո էլ հիշում եք ինչ եղավ՝ մերձեցման երեկո։ Ուրիշ լա՞վ եք, տղերք ջան, կարո՞ղ է մի հատ էլ մերձեցման երեկոյի թեմա բացվի էս ձեր ժանգլյորությունների արդյունքում։
Կրկնում եմ՝ այստեղ հարցը ոչ այնքան հանքի շահագործումն է, ոչ էլ, անգամ, դրանից բխող էկոլոգիական ռիսկերը։ Այստեղ հարցն այն անսահման երեսպաշտությունն ու ցինիզմն է, որը որդեգրվել է իշխանականների կողմից էլ։
Հ․Գ․ Ռուբինյան ջան, էդ փորձաքննության արդյունքներն էլ կարող ես փաթաթել, պաչել ու տանել Արագածի փեշին թաղել, որովհետև արդեն երեկվանից հայտնի է դարձել, որ փորձքննություն իրականացնող ընկերությունն էլ Ավինյանի օգնականի մտերիմներին է պատկանում։ Մենք էլ խոտ էինք ուտում ու չէինք հասկանում ձևերը էլի․ դուք ձեզ ստուգում եք, դուք ձեզ եզրակացություններ եք անում, մարդկանց աչքին էլ թոզ եք փչում։