Tert.am-ը գրում է.
13։47
Սոնա Աղեկյանը դուրս եկավ ոստիկանության Կենտրոնի բաժնից։
12:52
Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ հավաքված քաղաքացիներին, ովքեր սպասում են Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ազատ արձակմանը, մոտեցան նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նրանցից Մարկոս Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք կգնան ու տեղում կծանոթանան խնդիրն, կփորձեն լուծում տալ՝ բարձրաձայնելով հարցը ավագանու նիստերին:
12:47
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ հավաքված քաղաքացիներին վտահեցրեց, որ քիչ անց Սոնա Աղեկյանին Ոստիանությունն ազատ կարձակի:
«Մենք ոստիկանության բաժնի պետի հետ զրուցեցինք, հիմա բերման ենթարկված քաղաքացու հետ որոշակի պարզաբանական գործողություններ կարվեն, և Սոնան դուրս կգա: Մենք ասացինք, որ ներկա ենք գտնվել միջադեպին, պատրաստ ենք վկայություն տալ և այլն»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը Երևանի Աղյուսագործների 86 հասցեի բնակիչներին վստահեցրեց, որ հիմա գործընկեր Վահե Էնիֆիաջյանի հետ գնում է ԱԺ, որպեսզի խնդրի մասին ահազանգի առողջապահության նախարարին և քաղաքապետին: Ինչ վերաբերում է իրավիճակի ընդհանուր գնահատականին, Զոհրաբյանը շեշտեց, թե փաստվեց՝ քաղաքային իշխանություն չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



