Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան կնշի իր դեբյուտային ալբոմի թողարկման 20-ամյակը և այն կվերաթողարկի սահմանափակ երեք տարբերակով: Նա այդ մասին հայտնել է իր երկրպագուներին Twitter-ում:

Հայտնի է, որ օգոստոսի 23-ին հասանելի կլինի ալբոմի բնօրինակի թվային տարբերակը, որը կներառի նաև երգերի հազվագյուտ տարբերակներ, ռեմիքսներ և նույնիսկ ակապելա: Բացի այդ, այն հասանելի կլինի նաև սկավառակի, ձայներիզի և վինիլային ձայներիզի վրա՝ հավաստագրերով և երգչուհու ինքնագրով:

Իսկ առավել նվիրված երկրպագուները կկարողանան ձեռք բերել նվեր-թողարկումները, որոնք ներառում են ոչ միայն երաժշտության կրիչներ, այլև ալբոմի բնօրինակի շապիկի պրինտով սպորտային շապիկ և պայուսակ:

Դեբյուտային ալբոմը, Christina Aguilera անվանումով, թողարկվել է 1999-ի օգոստոսի 24-ին: Այն ութ անգամ դարձել է պլատինե, առաջադրվել է «Գրեմմի»-ի երեք անվանակարգում և հաղթել «Լավագույն նոր արտիստ» կատեգորիայում, աշխարհում տարածվելով ավելի քան 14 միլիոն օրինակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել