Ռուսաստանում հինգ անչափահաս մայրեր են հաշվառել, որոնք 17 տարեկան հասակում արդեն ծննդաբերել են իրենց հինգերորդ երեխային: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոսստատ»-ի տվյալներին:

Ինչպես պարզվել է, անցած տարի ամենաերիտասարդ ծնողներ են դարձել 12 տարեկան մայրերը: Գործակալությունը երկրում չորս այդպիսի աղջկա է հայտնաբերել: Տասներեքամյա ռուսաստանցի աղջիկները 2018-ին 34 երեխա են ծննդաբերել, իսկ մեկ տարով մեծ աղջիկները՝ 190 երեխա, ընդ որում, նրանցից ոմանց համար դա երկրորդ երեխան է եղել:

Նշվում է, որ անցած տարի տասնհինգ տարեկան աղջիկները ծննդաբերել են 919 երեխա, իսկ տասնվեց տարեկանները՝ գրեթե 3000:

Ժողովրդագրության ինստիտուտի բարձրագույն դպրոցի ղեկավար Անատոլի Վիշնևսկու խոսքերով, Ռուսաստանի որոշ հեռավոր վայրերում անչափահաս տարիքում երեխա ունենալը նորմալ է համարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել