Ւմ կարծիքով Սանիտեքը միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին։ 
Վստահ եմ, որ սանիտեքին չի հաջողվելու ձախողել քաղաքապետին, քանզի արվեստի դժվարին ճանապարհով անցած մարդն անկոտրուն է ։ 
Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը թողնելով իր կարիերան սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ բնավ իր անձնական շահի նպատակով չէր , այլ երկրին , ժողովրդին իր պատկերացրած մայրաքաղաք ունենալու դժվարին գործին տեր կանգնել էր, իհարկե ժողովրդի հետ միասին ։ Ցավալի է, որ այսօր մարդիկ չեն ուզում ընդունել և տեսնել իրավիճակը ճշգրիտ ասպեկտից։ Ես քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկնոջս հետ քվեարկել ենք Զարուհի Փոստանջյանին , բայց դա չի նշանակում, որ ես պետք է դեմ լինեմ Հայկ Մարությանին ։Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ,նրա տերը մենք ենք և պետք է այսօր սատար կանգնենք քաղաքապետին թույլ չտալով "սանիտեքների" նմաններին աղտոտելու մեր կյանքը, նվիրյալ մարդկանց ծրագրերը հանուն մեր բոլորիս վաղվա բարեկեցության։ 
Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել
Երևանցի,ՀՀ Քաղաքացի և Վաստակավոր արտիստ,Մհեր Մեսրոպյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել